Գործնական Աշխատանք

Possessive Գոյականի ստացական , ցույց է տալիս պատկանելիություն և պատասխանում է whose հարցին այն կազմվում է ափաթարց s-ի միջոցով եթե գոյականը եզակի թվով է ապա ստացական հոլովը կազմվում է s-ի միջոցով, այսինքն գոյականի վրա դրվում է ափաթարց s. The student’s book Եթե գոյականը հոգնակի թվով է ապա ստացական հոլովը կազմելիս ավելանում է միայն ափաթարց, որը... Continue Reading →

Հետաքրքիր փաստեր մահվան մասին

Մահվան վախ (տանատոֆոբիա), անհանգստություն, որը պայմանավորված է մահվան, գոյության դադարեցման մասին (քո կամ քո մտերիմների) մտքերով։ (Մահվան վախը), մահվան տագնապը տարբերվում է նեկրոֆոբիայից, որն իրենից ներկայացնում է հատուկ վախ մահացած կամ մահացող մարդկանց և/կամ նրանց հետ կապված իրերի հանդեպ (դագաղներ, գերեզմաններ)՝ լինելով մահացածների կամ մահամերձ մարդկանց հանդեպ, այլ ոչ թե իր մահվան հանդեպ վախ։ Բացի դրանից, նման կպչուն մտքերը... Continue Reading →

Կարդում ենք Չարենց

Կարդում ենք ՉարենցԿարդում ենք «Տաղարան» շարքը։ Ծանոթացիր Սայաթ-Նովայի այս բանաստեղծությանը , նաև «Դուն էն գլխեն իմաստուն իս» և «Աշխարհս մե փանջարա է» բանաստեղծությունները։ Տեղեկություններ գտիր Սայաթ-Նովայի մասին։ Սայաթ-Նովան ուշ միջնադարի հայ տաղերգության և հոգևոր մշակույթի խոշոր ներկայացուցիչն է: Նա կատարելության է հասցրել աշուղական-ժողովրդական քնարերգությունը, կամրջել միջնադարյան բանաստեղծությունը և նոր ձևավորվող պոեզիան, ժողովրդական խաղն ու հեղինակային քնարերգությունը: Սայաթ-Նովան ունի... Continue Reading →

ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ

Սայաթ-Նովան (Հարություն Սայադյան) ծնվել է 1712թ.-ի հունիսի 14-ին Թիֆլիսում: Ամենայն հավանականությամբ Սայաթ-Նովայի նախնիները Թիֆլիս են եկել Կիլիկյան Հայաստանից։ Սայաթ–Նովայի ընտանիքը Թիֆլիսի քաղաքային արհեստավորների ընտանիք էր։ Սայաթ–Նովայի մանկությունն ու պատանեկությունը անցել է Թիֆլիսում։ Սովորել է գրել–կարդալ հայերեն, վրացերեն, իմացել է նաև արաբերեն այբուբենը։ 12 տարեկանից նրան տվել են արհեստի, սովորել է ջուլհակություն և կարճ ժամանակում այնքան է հմտացել, որ կտավը հինելու և... Continue Reading →

Ազատություն և բարոյականություն

Պատասխանել հետևյալ հարցերին․ Արդյո՞ք մարդն ազատ է իր գործողություններում։ Չէ՞ որ մարդը ենթարկվում է հասարակական և իրավական նորմերին։ Իմ կարծիքով մարդկանց մեծամասնությունը ազատ չէ իր գործողությունների մեջ, քանի որ մարդիկ վախենում են հասարակության կարծիքից և քննադատություններից. Արդյո՞ք մարդը չունի կամքի ազատություն էգոիստ լինել-չլինելու հարցում։ Բոլորը ունեն իրավունք ինքնուրույն որոշելու լինել էգոիստ թէ ոչ: Երբեմն մարդիկ... Continue Reading →

Երկրաշարժ

Հայաստանում եւ նրա հարակից տարածքներում, գրեթե ամեն օր տեղի են ունենում տարբեր ուժգնության երկրաշարժեր: Երկրաշարժը որպես բնական արհավիրք, սպառնում է ոչ միայն մեր տարածաշրջանի բնակիչներին. Երկիր մոլորակի վրա յուրաքանչյուր հինգ րոպեն մեկ գրանցվում է տարբեր ուժգնության մեկ երկրաշարժ: Երկրագունդը կենդանի մոլորակ է' իր բնականոն փոփոխություններով: Երկրաշարժը բնության երեւույթներից է, ինչպես քամին, անձրեւը կամ փոթորիկը եւ... Continue Reading →

Միջատների էկոլոգիա

Միջատների էկոլոգիան գիտություն է այն մասին, թե ինչպես են միջատները անհատապես կամ խմբերով փոխներգործում են շրջակա միջավայրի կամ էկոհամակարգի վրա։ Միջատները –ըստ տեսակային բազմազանության ամենախոշորն են կեդանիների տեսակների մեջ(նրանք երկու մլն.ից շատ են, ինչն ավելի շատ է, քան բոլոր կենդանիներն ու բույսերը միասին վերցրած)։ Կ.Բ. Վիլյամսի (С.В.Williams) հաշվարկների համաձայն միջատներն են թվաքանակով ամենաշատը. երկրի վրա գույություն ունի ավելի քան 1018... Continue Reading →

Եղիշե Չարենց

Մորս համար գազել Հիշում եմ դեմքը քո ծեր, մայր իմ անուշ ու անգին,Լույս խորշոմներ ու գծեր, մայր իմ անուշ ու անգին:Ահա նստած ես տան դեմ, ու կանաչած թթենինԴեմքիդ ստվեր է գցել, մայր իմ անուշ ու անգին: Նստել ես լուռ ու տխուր, հին օրերն ես հիշում այն,Որ եկել են ու անցել, մայր իմ անուշ ու անգին:Եվ հիշում... Continue Reading →

Աղանդավորական շարժումներ

3-5-րդ դարերում ավատատիրական հարաբերությունների խորացումը ծանրացրեց աշխատավոր ժողովրդի՝ մասնավորապես շինականների դրությունը։ Մերձավոր Արևելքի երկրները անցում էին կատարում ստրկատիրական համակարգից ֆեոդալիզմին։ Արդյունքում՝ ազատ գյուղացին վերածվեց անազատի, որոշակի իրավունքներ ստանալով՝ նրանց հավասարվեցին ագարակների ու դաստակերտների մշակ-ստրունկները։ Անազատ խավի հարկերը և պետական ու ավատատիրական պարհակները ավելի բարձրացան։ Հայաստանում վիճակն ավելի ծանրացավ 4-րդ դարի վերջից ու 5-րդ դարի սկզբից... Continue Reading →

Փողի ծագումը

Գոյություն ունի փողի ծագման հետազոտության երկու մոտեցում՝ սուբյեկտիվ և օբյեկտիվ: Սուբյեկտիվ մոտեցման դեպքում փողը համարվում է մարդկանց միջև համաձայնության,պայմանավորվածության արդյունք: Այս առումով, հայտնի տնտեսագետ Ֆ. Հայեկը փողի ծագման ժամանակաշրջանը բնորոշել է որպես «մարդկային համագործակցության ընդլայնված կարգ»: Պարզ փոխանակության ձևը «բարտերն» է, իսկ ընդլայնած համագործակցության արդյունքում առաջացավ փողը: Օբյեկտիվ մոտեցման պարագայում հիմնավորվում էր այն,որ փողն ապրանքափոխանակային հարաբերությունների զարգացման... Continue Reading →

Блог на WordPress.com.

Вверх ↑

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы